20.03.25
«Երկրի ժամը» բնապահպանական շարժումը անցկացվելու է մարտի 22-ին
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», այս տարի անցկացվելու է մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ին։ Այն ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
|
|
14.03.25
Տեղի է ունեցել Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը
|
Պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզն իր հարկի տակ կընդունի 75 երեխայի:Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու այլք: Ողջույնի իր խոսքում Սարիկ Մինասյանը նշել է, որ Գյումրու բոլոր մանկապարտեզներն ունենալու են նույն հնարավորությունները, հագեցվելու են համապատասխան գույքով, երեխաների անվտանգության և հարմարավետության համար արվելու է առավելագույնը:Առաջիկայում Գյումրիում 2 նոր մանկապարտեզ կկառուցվի, մեկը Բուլվարային թաղամասում, մյուսը՝ Երևանյան խճուղում: «Ոչինչ չենք խնայելու երեխաների ...
Մանրամասն |
|
14.03.25
Սարիկ Մինասյանի հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած անձանց հետ
|
Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած անձանց հետ: Հանդիպման նպատակն է եղել ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին, առկա դժվարություններին, կարիքներին և առաջարկներին: «Դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, ունեք նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ունի Գյումրու յուրաքանչյուր բնակիչ: Ձեր հոգսն ու դժվարությունը հավասարապես բոլորինս է: Պատրաստ ենք ցանկացած հարցում աջակից լինել՝ ձեր կյանքն ավելի լավը դարձնելու, դժվարությունները մեղմելու և հաստատուն քայլերով առաջ գնալու ճանապարհին»,- ասել է Սարիկ Մինասյանը: Վերջին շրջանում ԼՂ-ից բռնի տեղահանված 7 անձ աշխատանքի է անցել Գյումրու համայնքապետարանում:
|
|
13.03.25
Սարիկ Մինասյանը հանդիպել է «Կինո Շիրակ» թաղամասի բնակիչների հետ
|
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպել է «Կինո Շիրակ» թաղամասի բնակիչների հետ և քննարկել բնակիչներին անհանգստացնող խնդիրները։ Սարիկ Մինասյանը նշել է, որ Կառավարության աջակցությամբ իրականացվելու է փողոցների հիմնանորոգում և վերակառուցում, ինչպես նաև կոյուղիների փոփոխություն։ Լուսավորության հետ կապված հարցերը ևս կլուծվեն։
|
|
13.03.25
Աշխատանքային հանդիպում «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում
|
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հերթական աշխատանքային հանդիպումն է անցկացրել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ծրագրի շրջանակներում նախատեսվող Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհային ցանցի հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Հիշեցնենք, որ այս պահին իրականացվում են նշված թաղամասերի փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ձեռքբերման մրցույթի գնահատման գործընթացները։ Հաղթող կազմակերպությունը կիրականացնի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը և շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը։ ...
Մանրամասն |
|
12.03.25
Մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլը
|
Հարգելի´ քաղաքացիներ, այսօրվանից մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլը։ Թե ո՞ր առաջարկն է իրականացվելու, որոշվելու է ձեր քվեարկության արդյունքներով։ Առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
|
|
12.03.25
Հանդիպում Եսայան փողոցի բնակիչների հետ
|
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպել է Եսայան փողոցի բնակիչների հետ։ Սարիկ Մինասյանը տեղում լսել է բնակիչներին անհանգստացնող խնդիրները, որոնք վերաբերել են փողոցների ասֆալտապատմանը, երթուղիների ավելացմանը, խաղահրապարակների կառուցմանը, լուսացույցի տեղադրմանը և այլն։ Սարիկ Մինասյանի հանձնարարականով՝ որպես ժամանակավոր լուծում, կիրականացվի խճապատում, իսկ առաջիկայում բոլոր խնդիրները խելամիտ ժամկետում կկարգավորվեն։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |