16.09.25
Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթա
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore-ում և GooglePlay-ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության ...
Մանրամասն |
|
05.09.25
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հին, մաշված փայտյա բազրիքները փոխարինվել են նոր, որակյալ փայտյա բազրիքներով
|
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հին, մաշված փայտյա բազրիքները փոխարինվել են նոր, որակյալ փայտյա բազրիքներով: Փոխարինման գործընթացն իրականացվել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` խնդրին արագ արձագանքելուց անմիջապես հետո։ Քաղաքապետարանը հետևել է չափանիշներին, որոնք ապահովում են պատմամշակութային արժեքների պահպանությունը: Բազրիքները պահպանել են ավանդական տեսքը և բարձր որակը։ Տեղադրումն ամբողջությամբ արդեն ավարտվել է:
|
|
19.08.25
«Նռան ապարանջան․ Նևայից մինչև Գյումրի» միջազգային բաց բազմաժանր փառատոն
|
ՍԻՐԵԼԻ ԸՆԿԵՐՆԵՐ 2025թ. հոկտեմբերի 3-ից 5-ը առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Նռան ապարանջան․ Նևայից մինչև Գյումրի» միջազգային բաց բազմաժանր փառատոնը՝ մշակութային և իրադարձային ծրագրով Գյումրի քաղաքում։2025թ. հոկտեմբերի 4-ին նախագծի շրջանակներում կկայանա «Համագործակցություն՝ հանուն ապագայի» ֆորումը — հայ-ռուսական հարաբերությունների բարեկամության կամուրջներ։Ֆորումի կազմակերպիչներն են՝ • Գյումրի քաղաքի համայնքապետարան • Ռուսաստանի «Ռուսաստանի կանանց միություն» համառուսաստանյան հասարակական-պետական կազմակերպության Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանային բաժանմունքՖորումի թեմաներն են՝. Մշակութա-լուսավորչական ժառանգություն ...
Մանրամասն |
|
12.08.25
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը` Երիտասարդների օրվա առթիվ
|
Սիրելի երիտասարդներ,Շնորհավորում եմ Երիտասարդների օրվա առթիվ։ Դուք մեր քաղաքի զարգացման և առաջընթացի գլխավոր շարժիչ ուժն եք։ Ձեր գիտելիքներով, նորարարական գաղափարներով, աշխատասիրությամբ և պատասխանատվությամբ Դուք ձևավորում եք այն Գյումրին, որտեղ ապագան ավելի լուսավոր և վստահելի է։Գյումրու քաղաքային իշխանությունը բարձր է գնահատում Ձեր մասնակցությունը հասարակական, մշակութային, կրթական և մարզական կյանքի տարբեր ոլորտներում։ Ձեր ձեռքբերումները, նախաձեռնությունները և ստեղծարար մոտեցումները նպաստում են ոչ միայն քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, այլև նրա հեղինակության բարձրացմանը։Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել Ձեր ծրագրերին և նախաձեռնություններին՝ ստեղծելով պայմաններ, որպեսզի կարողանաք իրացնել Ձեր ...
Մանրամասն |
|
12.08.25
ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է։
|
Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնի առիթով կազմակերպված հաջորդ միջոցառումը «Երիտասարդականի շուրջ» խորագրով երիտասարդական քննարկումն էր, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։ Ակտիվ քննարկումից հետո տարբեր կառույցներում երիտասարդական-կամավորական ակտիվ գործունեության համար մի շարք երիտասարդներ պատվոգրեր ստացան Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից։
|
|
09.08.25
Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է։
|
Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնի առիթով կազմակերպվել են չորսօրյա տարաբնույթ միջոցառումներ։ Օգոստոսի 9-ին երիտասարդական միջոցառումների մեկնարկը տրվեց թատերական հրապարակում՝ «Պարահարթակ» նախագծի հերթական համերգային ծրագրով՝ երիտասարդական պարային խմբերի մասնակցությամբ։
|
|
07.08.25
Գյումրեցի հրաձիգների տպավորիչ հաղթանակները Եվրոպայի առաջնությունում
|
Գյումրեցի հրաձիգների տպավորիչ հաղթանակները Եվրոպայի առաջնությունում2025 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը Ֆրանսիայում կայացած Եվրոպայի մեծահասակների հրաձգության առաջնությունում գյումրեցի մարզիկները մեծ հաջողություններ արձանագրեցին՝ հանդես գալով վազող թիրախ կարգում։Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը ցուցադրեցին բացառիկ արդյունքներ՝ նվաճելով առաջին տեղը, և հատկապես Մարգարյանը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ,ինչը մեծ հպարտություն է հայկական սպորտի համար։Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը, Գրիգորյան Արյուսակը երրորդ`ամրացնելով գյումրեցի հրաձիգների դիրքերը նաև կանանց թիմում։Այս նվաճումները վկայում են Հայաստանի հրաձգության սպորտի բարձր մակարդակի և մարզիչների արդյունավետ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |