Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 102-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 102-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, նկատի ունենալով, որ հավելվածում նշված հողամասերը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չեն օտարել աճուրդով, հիմք ընդունելով քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից տրված եզրակացությունները և սույն որոշման հավելվածներում նշված դիմումատուների կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումները` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ հողամասերը տվյալ հողամասերի կադաստրային արժեքով, համաձայն N 1 հավելվածի:

2. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի պահպանման ու սպասարկման համար փաստացի զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել անշարժ գույքերի սեփականատերերին՝ տվյալ հողամասերի կադաստրային արժեքով, համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հավելվածներում նշված դիմումատուներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(29.58 Կբ) Հավելված 1
(22.58 Կբ) Հավելված 2
(21.08 Կբ) Հիմնավորում
(16.13 Մբ) Կից հավելված 2-ի 1-ին մաս
(23.53 Մբ) Կից հավելված 2-ի 2-րդ մաս
(25.91 Մբ) Կից հավելված 1-ի
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 48

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner