Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով, 36-րդ հոդվածի 7-րդ մասով ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի և հողամասերի ժամանակավոր օգտագործման նպատակով վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի տրամադրման համար ստեղծել մրցութային հանձնաժողով` հետևյալ անհատական կազմով.
1) Ավետիս Առաքելյան – Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ,
2) Հենրիկ Գասպարյան – Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ,
3) Կարեն Մխիթարյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի (այսուհետ` բաժին) ժամանակավոր պաշտոնակատար ,
4) Հրաչ Վարդանյան – Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող,
5) Էդգար Բաղդասարյան – Գյումրի համայնքի ավագանու անդամ,
6) Լիզա Գասպարյան – Գյումրի համայնքի ավագանու անդամ,
7) Լուսինե Անանյան - Գյումրի համայնքի ավագանու անդամ,
8) Աննա Մուրադյան - Գյումրի համայնքի ավագանու անդամ,
9) Սիրվարդ Բասենցյան – բաժնի գործակալ:
2. Նշանակել`
1) աճուրդավար` Ավետիս Առաքելյանին,
2) արձանագրող` Սիրվարդ Բասենցյանին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու, անհատական կազմը հաստատելու և աճուրդավար ու արձանագրող նշանակելու մասին» N 110-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1-ին կետով ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամներին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: