Այսօր: Երկուշաբթի, 3 Նոյեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշումներ N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2025 թվականի N 105-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ա. ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ № 3/27 ՀԱՍՑԵԻ 243.9 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա. Խանջյան փողոցի № 3/25 հասցեի հողամասը փոխանակելու այլ համայնքապատկան հողամասի հետ, քանի որ նշված հողամասում հնարավոր չէ իրականացնել կառուցապատման աշխատանքներ։ Նկատի ունենալով տարածքի քաղաքաշինական իրավիճակը, կառուցապատման նախագծի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանի դիմումը (համայնքապետարանում մուտքագրված 2023 թվականի հունիսի 26-ին N 13179 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գյումրի քաղաքի Ա. Խանջյան փողոցի № 3/27 հասցեի 243.9 (երկու հարյուր քառասուներեք ամբողջ ինը տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Գյումրի քաղաքի Ա. Խանջյան փողոցի № 3/25 հասցեի 243.9 (երկու հարյուր քառասուներեք ամբողջ ինը տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի հետ փոխանակության միջոցով օտարելուն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Անահիտ Կարենի Խաչատրյանին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


Կողմ -24

ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԱՆԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ

ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(981.77 Կբ) Կից
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 47

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner