|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2024 թվականի N 1-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 49-րդ կետով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավարի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունները (Գյումրու համայնքապետարանում մուտքագրված 2024 թվականի հունվարի 19-ին NN Զ/54, Զ/55 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի՝ «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամ Գևորգ Գառնիկի Մելիքյանի թեկնածությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Գառնիկի Մելիքյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -27 ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՍԱՆՈՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵԼԻՔՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՆԱԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ ԽԱԺԱԿ ՎԱՐԱԺՅԱՆ ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔՆԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՂԱՍԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՇԱՎԱՐՇ ԱՐԱՄՅԱՆ ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿԱՐԵՆ ՍՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԱԴԱՄՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ ՎԱՐԴԵՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|