29.09.25
Հայտարարություն
|
Հարգելի' գյումրեցիներ, Գյումրու քաղաքապետարանն իրականացնում է ավտոտնակների հաշվառում։ Խնդրվում է բոլոր այն քաղաքացիներին,որոնց ավտոտնակները տեղադրված են համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքներում եւ հաշվառված չեն Գյումրու քաղաքապետարանի ավտոտնակների բազայում, մինչեւ ս/թ հոկտեմբերի 15-ը ներկայանալ Գյումրու քաղաքապետարան,12-րդ սենյակ` ավտոտնակների հաշվառումը կատարելու նպատակով։
|
|
29.09.25
Արքեպիսկոպոս Արսին ճանաչողական այցով Գյումրիում էր
|
Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ընդունեց Գյումրիում հավատարմագրված ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովին, Ռուսական ուղղափառ եկեղեցու Հայաստանյան թեմի նորանշանակ առաջնորդ Արքեպիսկոպոս Արսիին, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի բարձրաստիճան սպաներին։Արքեպիսկոպոս Արսին օրեր առաջ է ստանձնել ռուս ուղղափառ եկեղեցու հայաստանյան թեմի առաջնորդությունը։ Նրա այցը ճանաչողական էր, նպատակ ուներ ծանոթանալ Հայաստանի երկրորդ քաղաքի կյանքին , մշակութային եւ հոգեւոր արժեքներին, ավանդույթներին։Կողմերը կարևորեցին քրիստոնեական արժեքների պահպանումն ու փոխանցումը հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերություններում։ Արքեպիսկոպոսը նշեց նաև, որ ծրագրում է վերականգնել Գյումրիի Կազաչի պոստ թաղամասում գտնվող սբ. Արսենի Սերբացու եկեղեցին։ ...
Մանրամասն |
|
29.09.25
Հոկտեմբերի 4-ին` հայրաքաղաքի օրը. եկեք` միասին տոնենք
|
Սիրելի՛ հայրենակիցներ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին հայրաքաղաք Գյումրին մեծ հանդիսավորությամբ նշելու է «Գյումրու օր» ավանդական դարձած տոնը։ Տոնի շրջանակներում մշակութային միջոցառումները հետեւյալն են․ 11։30- Խաղաղություն՝ մանուկներից Վայրը՝ Վարդանանց հրապարակ 12։00- Գյումրու պետական փողային նվագախմբի ելույթ Վայրը՝ Թատերական հրապարակ 12։00- 18։00- «Գյումրի․ վարպետաց քաղաք»․արհեստի եւ արվեստի տոնավաճառ Վայրը՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածք 13։00- 18։00- Թանգարանային միջոցառումներ Ժամը՝ 13։00- Հովհ․Շիրազի հուշատուն-թանգարան13։30- «Իմ հոգու տուն Գյումրի»․ Սուսաննա Մկրտչյանի ցուցահանդեսի բացում Վայրը՝ Գյումրու գեղագիտական կենտրոնԺամը՝ 14։00- Ավ․ Իսահակյանի ...
Մանրամասն |
|
27.09.25
Հարգանքի տուրք`44֊օրյա պատերազմի 5֊րդ տարելիցի կապակցությամբ
|
Այսօր` 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի կապակցությամբ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները,Կոմունիստական կուսակցության Գյումրու ավագանու խմբակցության անդամներն այցելեցին Շիրակ պանթեոն։Շիրակ պանթեոնում ամփոփված են ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլև Ապրիլյան և Առաջին ազատամարտի ժամանակ զոհված գյումրեցի ու շիրակցի հերոսների աճյունները։ Հարգանքի տուրք մատուցվեց բոլոր հերոսների շիրիմներին․ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ծաղիկներ խոնարհեց յուրաքանչյուրի գերեզմանին և զրուցեց զոհվածների հարազատների հետ։Իր խոսքում քաղաքապետը ընդգծեց, որ Արցախյան թե' Առաջին ազատամարտի, թե' Ապրիլյան պատերազմի, թե' 44-օրյա պատերազմի բոլոր զոհվածները մարտիրոսներ են.նրանք գիտակցված ...
Մանրամասն |
|
26.09.25
Ներդրումային առաջարկ
|
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ մշակվել է Գյումրու Վարդանանց հրապարակի վերակառուցման ծրագիր։ Ուստի, Գյումրու քաղաքապետարանը հրավիրում է ներդրողներին` մասնակցելու քաղաքի կենտրոնական մասում նոր ստորգետնյա անցման կառուցմանը` կառուցապատման և սեփականության իրավունքով։ Վարդանանց հրապարակը քաղաքի մյուս հատվածներին կապող նոր գետնացման մեջ կկառուցվեն առևտրի և ժամանցի օբյեկտներ։ Ներդրողները և ծրագրով հետաքրքրված անձինք , կազմակերպությունները մանրամասների համար կարող են դիմել Գյումրու քաղաքապետի տեղակալներ Ավետիս Առաքելյանին և Գագիկ Մանուկյանին։ Հեռ.` 0312֊2֊22֊01 ու 0312֊2֊22֊02 , 094016577։
|
|
26.09.25
Մարզադպրոցի սաներն արդեն բարեկարգ պայմաններում են մարզվում
|
Շուրջ երկու ամիս առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այցելել էր Լևոն Իշտոյանի անվան ֆուտբոլի մարզադպրոց:Տեսնելով մարզադպրոցի անմխիթար վիճակը` Վարդան Ղուկասյանն հանձնարարություն էր տվել բարեկարգել դպրոցի տարածքը, և դպրոցը ծառայեցնել բուն նպատակին։ Քանի որ Գյումրու Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցն այս պահին չունի օթևան` կապված մարզադպրոցում իրականացվող շինարարական աշխատանքների հետ, մարզադպրոցի ղեկավարությունը դիմել էր քաղաքապետին` մարզումներն ու դպրոցի գործունեությունը այլ վայրում իրականացնելու խնդրով։ Քաղաքապետի կողմից հարցին արագ լուծում տրվեց, և մեկ մարզական դպրոցը տեղափոխեց մեկ այլ մարզադպրոցի շենք, որն, ի դեպ, ինը տարի շարունակ չէր գործում։ Ավագանու որոշմամբ գումար ...
Մանրամասն |
|
19.09.25
Այսօր Գյումրու քաղաքապետարանում հյուրընկալվեց Գլենդել քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանը
|
Այսօր Գյումրու քաղաքապետարանում հյուրընկալվեց Գլենդել քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանը։ Պատվավոր հյուրին ներկայացվեց քաղաքապետարանի աշխատանքային ընթացքը, նա շրջեց կառույցի տարբեր բաժիններով։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ կայացավ ջերմ և կառուցողական զրույց, որի ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ առաջիկայում ակտիվացնել երկկողմ կապերը և իրականացնել համատեղ ծրագրեր։ Այցի ավարտին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հուշանվեր հանձնեց Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին՝ որպես բարեկամության և հետագա համագործակցության խորհրդանիշ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |