05.07.25
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ
|
Սիրելի' գյումրեցիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։Սահմանադրությունը մեր պետականության հիմնաքարն է՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորն ու պաշտպանական վահանը։ Սա այն փաստաթուղթն է, որում ամփոփված է մեր ժողովրդի կամքը՝ ունենալու ազատ, անկախ և իրավական պետություն։Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու օրենքի ու քաղաքացիական գիտակցության դերը մեր առօրյա կյանքում։ Միայն միասնականությամբ, փոխադարձ հարգանքով ու Սահմանադրության պահանջների հետևողական կիրառմամբ կարող ենք կառուցել արդար ու կայուն երկիր։Թող այս տոնական օրը լինի վստահության, համերաշխության և մեր երկրի հանդեպ պատասխանատվության խորացման ...
Մանրամասն |
|
04.07.25
Հուլիսի 4-ին Գյումրիում նշվեց հայ թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը
|
Հուլիսի 4-ին Գյումրիում նշվեց հայ թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը։ Գյումրեցիներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին սիրված դերասանի հիշատակին՝ մասնակցելով մի շարք մշակութային միջոցառումների։Տոնական օրը սկսվեց հանդիսավոր արարողությամբ` Մկրտչյանի հուշարձանի մոտ, որտեղ դրվեցին ծաղիկներ։ Արվեստի, մշակույթի և համայնքային կառույցների ներկայացուցիչները` Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Գագիկ Մանուկյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի ամբողջ անձնակազմը, ինչպես նաև բազմաթիվ գյումրեցիներ՝ իրենց ներկայությամբ և հուզիչ խոսքերով, մեծարեցին Մեծ դերասանին։Այնուհետև անցկացվեցին մշակութային միջոցառումներ՝ ...
Մանրամասն |
|
11.06.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք․ հունիսի 12-ին` ժամը 12։00-13։00 -ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է Գյումրի քաղաքում գործող ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի /հասցեն՝ Անի թաղամասս, 11 փողոց, շենք 18/ շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը։ Էլեկտրական շչակի գործարկումը պլանավորված և վերահսկելի Է։ Խուճապի և անհանգստության պատճառ չկա։
|
|
06.06.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրավիրում է բոլոր հաջողակ գործարարներին և բիզնեսմեններին՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից, համագործակցելու քաղաքի հետ՝ նպաստելու Գյումրիի զարգացմանը, տնտեսության վերելքին և համայնքի բարօրությանը։ «Անխոչընդոտ համագործակցություն» ասելով՝ համայնքապետարանը պարտավորվում է գործել ամենայն աջակցությամբ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, հնարավորության սահմաններում՝ հողահատկացումներ, շենքերի և տարածքների օգտագործման հարցերում աջակցություն, ինչպես նաև այլ կազմակերպչական աջակցություն։ Քայլենք միասին դեպի նորարար ու զարգացող Գյումրի
|
|
01.06.25
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
|
Սիրելի՛ գյումրեցի փոքրիկներ, հարգելի՛ ծնողներ,սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մանուկների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը հիշեցում է նաև`մեր պատասխանատվության մասին՝ պաշտպանել ու փայփայել յուրաքանչյուր երեխայի մանկությունը՝ որպես կյանքի ամենանուրբ ու ամենաթանկ շրջան։Երեխաները մեր քաղաքի հոգին են, նրա վաղվա օրը։ Ամեն մի ժպիտ, յուրաքանչյուր անհոգ խաղ կամ բարի երազանք պետք է լինի ապահով ու պաշտպանված միջավայրում։ Գյումրիում մենք շարունակելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր երեխաները մեծանան առողջ, կրթված ու երջանիկ՝ վայելելով լիարժեք մանկություն։Սա ոչ միայն տոն է, այլ նաև առիթ՝ վերահաստատելու մեր հանձնառությունը՝ կառուցելու քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա ունի իր ներուժը բացահայտելու ...
Մանրամասն |
|
28.05.25
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման առթիվ
|
Սիրելի՛ գյումրեցիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։1918 թվականի այս օրը դարձավ մեր պատմության հերոսական վկայություն՝ մի ժամանակաշրջան, երբ մեր ժողովուրդը, անցնելով արհավիրքների միջով, կարողացավ ոտքի կանգնել, հռչակել անկախություն և կերտել իր պետականությունը։ Դա հաղթանակ էր՝ նվաճված սեփական ուժերով, մեր հայրերի արյամբ, խիզախությամբ ու անկոտրում կամքով։Առաջին Հանրապետությունը մեզ թողեց մեծագույն պատգամ՝ լինել միավորված, պաշտպանել հայրենիքն ու երբեք չընկրկել փորձությունների առաջ։ Այսօր, երբ ապրում ենք անկախ Հայաստանում, պարտավոր ենք ամեն օրը արժևորել ու ամրապնդել մեր պետականությունը, արմատավորել մեր սերունդների մեջ հայրենասիրությունը, ...
Մանրամասն |
|
28.05.25
Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ջոկատը տոնեց իր 100 տարուց ավելի հարուստ պատմությունը
|
Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ջոկատը տոնեց իր 100 տարուց ավելի հարուստ պատմությունը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սահմանապահները յուրահատուկ էին նախապատրաստվել կարևոր տարեդարձին՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց ծառայությանն ու նվիրական առաքելությանը։Միջոցառման ընթացքում սահմանապահները հանդիսավոր շքերթով ողջունեցին հյուրերին, իսկ ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին հանձնվեցին պատվավոր պարգևներ՝ որպես գնահատանքի և կարեւորելու խորհրդանիշ։ Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փոխքաղաքապետերը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև բարձրաստիճան ռուս գեներալները, որոնք ընդգծեցին ջոկատի անփոխարինելի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |