ՎԱՐԴԳԵՍ ՄԵԼՍԻԿԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Ծնվել է 11 մարտի 1981թ. ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի:
1988-1998թթ. Գյումրի քաղաքի №13 միջնակարգ դպրոց:
2001-2003թթ. Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիա՝ Երևանյան մասնաճյուղ:
2006-2011թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան /Պոլիտեխնիկ/ Տեղեկատվական համակարգեր։
1998-1999թթ.- «ԳԱՐԵՋՐԻ ԱԾԻԿ» ՇԻՐԱԿ ՓԲԸ բանվոր:
2001-2006 թթ.- «ԳԱՐԵՋՐԻ ԱԾԻԿ» ՇԻՐԱԿ ՓԲԸ խանութի վարիչ:
2006-2012 թթ.- «ԳԱՐԵՋՐԻ ԱԾԻԿ» ՇԻՐԱԿ ՓԲԸ մարքեթինգի գծով մենեջեր:
2012-2013թթ.- Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի՝ բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ։
2013-2016թթ.- Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի՝ բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի տեղակալ։
2016-2018թթ.- Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի՝ բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ։
2018-2021թթ.- Գյումրի համայնքի «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն։
2021 թ-ի նոյեմբերի 4-ից Գյումրու համայնքապետ: