28.03.25
Գյումրիում տեղադրվել են աղբամանների համար նախատեսված աղբախցիկներ
|
Գյումրիում փորձնական կարգով տեղադրվել են աղբամանների համար նախատեսված հատուկ աղբախցիկներ, որոնք նպատակ ունեն ապահովել քաղաքի մաքրությունն ու բարելավել աղբահանության գործընթացը։ Նոր համակարգը կնպաստի աղբամանների կարգավորված տեղադրմանը, կկանխի տարածքում աղբի կուտակումն ու անփութության հետևանքով առաջացած աղտոտումը։
|
|
26.03.25
Բակային հատվածների մաքրման աշխատանքների մեկնարկը Գյումրիում
|
Գյումրիում մեկնարկել են թաղամասերի բակային հատվածների մաքրման աշխատանքները: Այն բակերը, որոնք կլինեն մաքուր և խնամված, տարածքի բնակիչները պատրաստ կլինեն բարեկարգել դրանք, Գյումրու համայնքապետարանը կկահավորի նստարաններով:
|
|
20.03.25
«Երկրի ժամը» բնապահպանական շարժումը անցկացվելու է մարտի 22-ին
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», այս տարի անցկացվելու է մարտի 22-ին, ժամը 20:30-21:30-ին։ Այն ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։
|
|
14.03.25
Տեղի է ունեցել Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը
|
Պետական բյուջեի միջոցներով կառուցված «Զանգակ» մանկապարտեզն իր հարկի տակ կընդունի 75 երեխայի:Մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու այլք: Ողջույնի իր խոսքում Սարիկ Մինասյանը նշել է, որ Գյումրու բոլոր մանկապարտեզներն ունենալու են նույն հնարավորությունները, հագեցվելու են համապատասխան գույքով, երեխաների անվտանգության և հարմարավետության համար արվելու է առավելագույնը:Առաջիկայում Գյումրիում 2 նոր մանկապարտեզ կկառուցվի, մեկը Բուլվարային թաղամասում, մյուսը՝ Երևանյան խճուղում: «Ոչինչ չենք խնայելու երեխաների ...
Մանրամասն |
|
14.03.25
Սարիկ Մինասյանի հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած անձանց հետ
|
Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած անձանց հետ: Հանդիպման նպատակն է եղել ծանոթանալ նրանց հուզող խնդիրներին, առկա դժվարություններին, կարիքներին և առաջարկներին: «Դուք մեր քույրերն ու եղբայրներն եք, ունեք նույն իրավունքներն ու պարտականությունները, որոնք ունի Գյումրու յուրաքանչյուր բնակիչ: Ձեր հոգսն ու դժվարությունը հավասարապես բոլորինս է: Պատրաստ ենք ցանկացած հարցում աջակից լինել՝ ձեր կյանքն ավելի լավը դարձնելու, դժվարությունները մեղմելու և հաստատուն քայլերով առաջ գնալու ճանապարհին»,- ասել է Սարիկ Մինասյանը: Վերջին շրջանում ԼՂ-ից բռնի տեղահանված 7 անձ աշխատանքի է անցել Գյումրու համայնքապետարանում:
|
|
13.03.25
Սարիկ Մինասյանը հանդիպել է «Կինո Շիրակ» թաղամասի բնակիչների հետ
|
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդիպել է «Կինո Շիրակ» թաղամասի բնակիչների հետ և քննարկել բնակիչներին անհանգստացնող խնդիրները։ Սարիկ Մինասյանը նշել է, որ Կառավարության աջակցությամբ իրականացվելու է փողոցների հիմնանորոգում և վերակառուցում, ինչպես նաև կոյուղիների փոփոխություն։ Լուսավորության հետ կապված հարցերը ևս կլուծվեն։
|
|
13.03.25
Աշխատանքային հանդիպում «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում
|
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հերթական աշխատանքային հանդիպումն է անցկացրել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ծրագրի շրջանակներում նախատեսվող Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհային ցանցի հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Հիշեցնենք, որ այս պահին իրականացվում են նշված թաղամասերի փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ձեռքբերման մրցույթի գնահատման գործընթացները։ Հաղթող կազմակերպությունը կիրականացնի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստումը և շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը։ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |