Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը գործում է 2003թ. սեպտեմբերից: Տունը Հ. Շիրազին նվիրվել է 1983թ. հուլիսին, սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, նա մահացավ 1984թ. մարտին: Շենքը հին կառույց է (1886 թ), եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, Լենինականի տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան: 1988թ. դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, իրենց տանիքը գտան երկրաշարժից անօթևան մեկ տասնյակից ավելի ընտանիքներ, որոնց Գյումրու քաղաքապետարանը 2000-2002թթ. ընթացքում հատկացրեց բնակարաններ` ազատելով և վերանորոգելով թանգարանի շենքը:
Հասցե՝ Վարպետաց 101, հեռ.՝ +374 (312) 5-51-42,
http://www.shiraz.am
Աշխատանքի ժամերը՝ երեքշաբթի-կիրակի ժ. 11:00-17:00
Պատմական Հայաստանի Բայազետ քաղաքից 1828-29 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Իսահակյանների ընտանիքը տեղահանվում և բնակություն է հաստատում Ալեքսանդրապոլում: 1829թ. Գեներալսկայա փողոցի (Վարպետաց) գողտրիկ անկյունում բանաստեղծի հորական պապը` Նիկողայոսը կառուցում է տուն իր երկու որդիների համար: Այս տան հարկի տակ 1875 թ.հոկտեմբերի 30-ին ծնվում է Սահակ Իսահակյանի կրտսեր զավակը` Ավետիքը, հայ մեծ քնարերկու Ավետիք Իսահակյանը: 1975 թ.հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան: Կարճատև ժամանակաշրջանուն այն դարձավ հանրապետության լավագույն թանգարաններից մեկը, կերտեց իր պատմությունը: Տարիների ընթացքում թանգարան այցելեցին բազմաթիվ հյուրեր, նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, հանրաճանաչ երգչուհի Ելենա Օբրազցովան և այլք, ովքեր իրենց տպավորություններն են թողել պատվավոր այցելուների հուշամատյանում: 1988 թ.աղետալի երկրաշարժը խոնարհեց նաև մեծ Վարպետի տունը: Մի քանի տարի այն կիսակառույց վիճակում էր: 2002թ.հոկտեմբերին մեծ բանաստեղծի հուշատունը վերակառուցվեց: Թանգարանի մասունքները կրկին իրենց տեղը գրավեցին հուշատան սրահներում: Մեծ Վարպետի տունը նորից ուխտատեղի դարձավ մեր ժողովրդի և բազմաթիվ այցելուների համար:
Հասցե՝ Վարպետաց 91, հեռ.՝ +374(312) 5-72-91
Հանճարին դերասան Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանին թանգարանի բացումը տեղի ունեցավ 2006թ. դեկտեմբերի 20-ին: Թանգարանի գործունեության նպատակն է այցելուներին մոտիկից ծանոթացնել Մհեր Մկրտչյանի կյանքին ու ստեղծագործությանը: Հետևողականորեն շարունակվում է պրպտումներն ու հավաքագրումը Մհեր Մկրտչյանին վերաբերվող նյութերով` թանգարանային ֆոնդը հարստացնելու ուղղությամբ: Հետևողական աշխատանք է տարվում այցելուների հետ Մեծ դերասանի գեղարվեստական արժանիքները համակողմանի մատուցելու ուղղությամբ: Թանգարանի հավաքածուների մեջ մեծ արժեք ունեն կամոտը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, տակառիկը` «01-99» ֆիլմից, գալիկոնը` «Նվագախմբի տղաները» ֆիլմից: Մեծ արտիստի կյանքի և ստեղծագործական գործունեության հետ կապված թանգարանում կա 270-ից (երկու հարյուր յոթանասուն) ավելի լուսանկարներ: Պահպանվել է Մհեր Մկրտչյանի ձեռքով արված ծաղրանկարներ, պատկերներ, նամակներ, փաստաթղթերի նմուշներ:
Հասցե՝ Շ. Ռուստավելու 30, հեռ.՝ +374 (312) 5--51-74
Facebook
Telegram
YouTube
Google Maps