23.05.25
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` շրջանավարտներին
|
Սիրելի' շրջանավարտներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ վերջին զանգի գեղեցիկ և հուզիչ առիթով։ Այս օրը նշանավորում է ձեր կյանքի մի ամբողջ փուլ՝ լի դպրոցական հիշողություններով, դժվարություններով ու ձեռքբերումներով, և միաժամանակ բացում է նոր ճանապարհ դեպի հասունություն, պատասխանատվություն և ինքնադրսևորման նոր հորիզոններ։Դուք հանդիսանում եք մեր քաղաքի ու մեր երկրի ապագան, և հավատում եմ, որ ձեր գիտելիքով, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ կկարողանաք կառուցել այնպիսի Հայաստան, որը կհամապատասխանի մեր բոլորի սպասումներին։Թող ձեր առջև բացվող ուղին լինի լուսավոր, լի արժեքավոր փորձառություններով ու հաջողություններով։ Շնորհակալություն եմ հայտնում նաև ձեր ուսուցիչներին, ծնողներին և բոլոր նրանց, ովքեր սիրով ...
Մանրամասն |
|
16.05.25
Մեծ Բրիտանիայի դեսպանի այցը Գյումրի․ հանդիպում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ
|
Մեծ Բրիտանիայի դեսպանի այցը Գյումրի․ հանդիպում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետՄայիս 16-ին Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը աշխատանքային այցով ժամանել է Գյումրի։ Այցի նպատակն է դիտարկել Միացյալ Թագավորության և Հայաստանի մարզերի միջև համագործակցության ընթացքը և ընդգծել Գյումրիում իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը։ Այցի շրջանակում դեսպանը հանդիպում է ունեցել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Հանդիպումը ընթացել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Քաղաքապետը դեսպանին ներկայացրել է Գյումրիի պատմությունը՝ նշելով, որ Գյումրին երբեմնի արդյունաբերական հզոր կենտրոններից է եղել, իսկ այսօր Հանրապետության երկորդ քաղաքն է՝ պատմամշակութային ու տուրիստական կարևոր նշանակությամբ ։ Քաղաքապետն ...
Մանրամասն |
|
15.05.25
Քննարկվել են հողերի հատկացման ընթացակարգում առկա խոչընդոտները
|
Մայիսի 15-ին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախագահությամբ քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքային բաժինների պետերի մասնակցությամբ։ Քննարկման հիմնական թեման եղել է հողերի հատկացման ընթացակարգում առաջացող խոչընդոտները։Քաղաքապետը նշել է, որ ներկայումս գործընթացն ուղեկցվում է բյուրոկրատական դժվարություններով, ինչը խոչընդոտում է ինչպես քաղաքացիների, այնպես էլ համայնքային կառույցների աշխատանքը։ Կառավարության որոշմամբ հողհատկացումները ներկայումս իրականացվում են տասնյակ գերատեսչությունների դռները թակելով, ինչն էլ լուրջ խոչընդոտ է հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Նախկինում գործընթացը տեղի էր ունենում համայնքի մակարդակում, մինչդեռ այժմ՝ տարբեր գերատեսչությունների ...
Մանրամասն |
|
13.05.25
Գյումրու քաղաքապետը գործարարների հետ քննարկել է տնտեսական խթանման ուղիները
|
Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպել է քաղաքի տասնյակից ավել գործարարների հետ՝ քննարկելու Գյումրիում բիզնեսի զարգացման ընթացիկ խնդիրներն ու հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձրաձայնել են տարբեր ոլորտներում առկա խոչընդոտները՝ սկսած ենթակառուցվածքներից մինչև արտահանման բարդություններ։Քաղաքապետը կոչ է արել գործարարներին խնդիրներն ամփոփել գրավոր ձևով՝ դրանք առավել արդյունավետ լուծելու նպատակով։ Նա կարևորել է ռուսական շուկայի ներուժի օգտագործումը՝ առաջարկելով համատեղ մշակել ուղիներ, որոնք Գյումրու արտադրողներին ու ծառայություն մատուցողներին կօգնեն հասանելիություն ստանալ շուկային։Այս հանդիպմամբ շարունակական համագործակցության սկիզբ է դրվել՝ նպատակ ունենալով քաղաքում ...
Մանրամասն |
|
13.05.25
Գյումրիի համայնքապետը հանդիպեց Եվրոպայում փայլած գյումրեցի երիտասարդ ծանրամարտիկների հետ
|
Այսօր Գյումրիի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանն ընդունեց այն գյումրեցի երիտասարդ ծանրամարտիկներին և նրանց մարզիչներին, ովքեր վերջերս փայլուն հաջողություններ են գրանցել Եվրոպայի առաջնությունում՝ պատվով ներկայացնելով Հայաստանը և իրենց ծննդավայրը՝ Գյումրին։Հանդիպման ընթացքում համայնքապետը բարձր գնահատեց մարզիկների նվաճումները՝ նշելով, որ նրանք համայնքի և ողջ երկրի հպարտությունն են։ Ղուկասյանը մարզիկներին համեմատեց պատերազմի մարտիկների հետ՝ ընդգծելով, որ սպորտային պայքարը նույնպես հայրենանվեր ծառայություն է։ Նա պատմեց, որ բոլորի ելույթներին հետևել է մեծ ուշադրությամբ, իսկ Վարազդատ Լալայանի մրցելույթի ժամանակ աղոթել է՝ ի սրտե մաղթելով հաղթանակ, որն էլ, ի վերջո, դարձավ իրականություն՝ Լալայանը նվաճեց ...
Մանրամասն |
|
12.05.25
Ֆրանսիա-Հայաստան Առևտրի և արդյունաբերության պալատի պատվիրակությունը պաշտոնական այցով Գյումրիում էր
|
Այս շաբաթ Գյումրիում էր «Ֆրանսիա-Հայաստան» առևտրային արդյունաբերական պալատի (CCI France Armenia) պատվիրակությունը՝ նախագահ Տիգրան Առաքելյանի գլխավորությամբ։ Նրանց ուղեկցում էր նաև գործարար Հրայր Հակոբյանը։ Այցի շրջանակում պատվիրակությունն ընդունելություն ունեցավ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա աշխատակազմի հետ։ Այցի նպատակը ներդրումային ծրագրերի քննարկումն էր, որոնք վերաբերում են հյուրանոցային բիզնեսի, էներգետիկայի, տարանցիկ պահեստավորման և ավիացիոն սպասարկման ոլորտներին։ Նախագծերը ներկայացվել էին ավելի վաղ և այժմ ընդգրկվել են քաղաքային զարգացման ծրագրերում։ Տիգրան Առաքելյանը նշել է, որ Գյումրին, որպես Հայաստանի երկրորդ քաղաք, ունի տարածաշրջանային լուրջ ներուժ։ Նրա խոսքով՝ ...
Մանրամասն |
|
12.05.25
Համայնքապետարանը արձագանքեց. վտանգավոր դիտահորը փակվեց
|
Գյումրու Երևանյան խճուղու բնակիչները տևական ժամանակ է՝ դժգոհել են փողոցի դիտահորից` նշելով, որ բերանը բաց է, ինչը լուրջ անհանգստություն և անհարմարություն է առաջացնում տարածքի բնակիչներին ու անցորդներին, մասնավորապես վտանգավոր է երեխաների համար։ Այսօր հերթական բողոքն է ներկայացվել համայնքապետարան, որին անմիջապես արձագանք է տրվել։ Համապատասխան ծառայությունը լուծում է տվել խնդրին՝ կափարիչ տեղադրելով և փակելով դիտահորը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |
|