11.03.25
Հայտարարագրման շրջանակում կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգի վերաբերյալ տեղեկատվություն
|
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգին և քայլերի հաջորդականությանը ծանոթանալու համար անցեք ստորև նշված հղումով։ file:///C:/Users/Admin/Downloads/2ArdirTeghekatvakan%20tertik%20(1).pdf
|
|
10.03.25
Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհին իրականացվում են վերականգնման աշխատանքներ
|
Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհի ասֆալտածածկը ջրի հոսքի հետևանքով պատռվել է: Ներկա պահին ճանապարհը երկկողմանի փակ է, իրականացվում են վերականգնման աշխատանքներ: 1-2 օրում խնդրին ժամանակավոր լուծում կտրվի: Հետագայում ճանապարհը կհիմնանորոգվի: Ի դեպ, պոկված ասֆալտածածկը ի ցույց է դրել իրականացված թերի աշխատանքը: Տեղում պարզվել է, որ ասֆալտապատումն արվել է առանց խճապատման:
|
|
10.03.25
«Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից Գյումրիում իրականացվող աշխատանքի հաշվետվություն
|
Փետրվարի 24-ից մարտի 8-ը ընկած ժամանակահատվածում, «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից Գյումրիում իրականացվող ստերջացման աշխատանքների արդյունքում կլինիկա է տեղափոխվել 186 թափառող շուն: Ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ - 136 շուն, Վերապատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ - 38 շուն, Քնեցվել է - 12 շուն, Որից Լեյշմանիոզ ախտորոշմամբ - 4 շուն Ժանտախտ ախտորոշմամբ - 4 շուն Կյանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ - 3 շուն Անկառավարելի ագրեսիա ախտորոշմամբ - 1 շուն: Աշխատանքները շարունակվում են:
|
|
08.03.25
Սարիկ Մինասյանն ու կառույցի աշխատակիցները շնորհավորել և ծաղիկներ են նվիրել կանանց ու աղջիկներին
|
Գյումրիում տոնական օրը մեկնարկեց ժպիտով և տոնական հնչյուններով: Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում կանանց ու աղջիկներին երաժշտական ողջույնով դիմավորեց Գյումրու «Անի» պետական փողային նվագախումբը: Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն ու կառույցի աշխատակիցները շնորհավորեցին և ծաղիկներ նվիրեցին անցորդ կանանց ու աղջիկներին:
|
|
07.03.25
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ներկա է եղել «Գարնանային սալոն» խորագրով ցուցահանդեսի բացմանը
|
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում բացվեց «Գարնանային սալոն» խորագրով համահավաք ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են գյումրեցի 15 նկարչի 50 ստեղծագործություն: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: Ցուցահանդեսը բաց կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, և այցելուները կարող են անվճար ծանոթանալ գյումրեցի նկարիչների աշխատանքներին։
|
|
06.03.25
Սարիկ Մինասյանը ներկա է եղել Գյումրու Ն․ Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի համերգային ծրագրին
|
Գյումրու Ն․ Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցում գարնանային տոները շնորհավորեցին անսովոր ձևաչափով․ բեմահարթակին ոչ միայն աշակերտներն էին, այլև կատարող-ուսուցիչները։ Համերգային ծրագրին ներկա է եղել Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը:
|
|
06.03.25
Գյումրիում շարունակվում է թափառող շների ստերջացման համալիր ծրագրի իրականացումը
|
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ը Գյումրիում շարունակում է իրականացնել թափառող շների ստերջացման համալիր ծրագիրը: Եթե ձեր տարածքում կան թափառող շների ոհմակներ, անհրաժեշտ է զանգահարել (0312) 2-22-14 հեռախոսահամարով, որպեսզի մասնագետները հնարավորություն ունենան աշխատել առավել հասցեական:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |