12.03.25
Սոցիալական ծախսերի փոխհատուցումից օգտվելու կարգի վերաբերյալ տեղեկատվություն
|
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգին և քայլերի հաջորդականությանը ծանոթանալու համար անցեք ստորև նշված հղումով։
|
|
12.03.25
Մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլը
|
Հարգելի´ քաղաքացիներ, այսօրվանից մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների քվեարկության փուլը։ Թե ո՞ր առաջարկն է իրականացվելու, որոշվելու է ձեր քվեարկության արդյունքներով։ Առաջարկներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
|
|
11.03.25
Աշխատանքային այց Գյումրիում
|
Աշխատանքային այցով Շիրակի մարզ ժամանած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի, Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի հետ հետևել է Գյումրիում իրականացվող մի շարք շինաշխատանքների ընթացքին ու դիտարկել ավարտված աշխատանքները։Պատասխանատուները եղել են Ասլամազյան քույրերի պարկերասրահում, որի փայտե պատշգամբը վերականգնվել է սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի արժեքը կազմել է 13 մլն 613 հազար դրամ, գումարի 45 տոկոսը Կառավարությունն է հատկացրել։ Ծրագրի իրականացման արդյունքում վերականգնվել է պատկերասրահի 63․7 քմ մակերեսով պատշգամբը։Այցելություն է եղել Գյումրու Հաղթանակի պողոտա, որի վերականգնումն իրականացվել է Հայաստանի տարածքային ...
Մանրամասն |
|
11.03.25
Տեքստիլ թաղամասում իրականացվել է խճապատում
|
Տեքստիլ թաղամասում Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչները տեղեկացրել են, որ Խ. Աբովյան փողոցում 30 տարի շարունակ նույնիսկ խճապատում չի իրականացվել: Առաջարկվել է ժամանակավոր լուծում: Առաջիկայում այս փողոցը ևս կասֆալտապատվի:
|
|
11.03.25
Գյումրու համայնքապետարանը հորդորում է չնախատեսված վայրերում աղբ չթափել
|
Գյումրու փողոցներում տեղադրված մեծ աղբարկղերը նախատեսված են բացառապես կենցաղային, ոչ թե շինարարական աղբի համար: Գյումրու համայնքապետարանը Լալայան փողոցում շինարարական աղբ կուտակած անձին կամ անձանց հորդորում է չնախատեսված վայրերում աղբ չթափել, ինչպես նաև չաղտոտել փողոցներն ու մայթերը: Տարածքի աղբը մաքրվել է Կոմունալ ծառայության աշխատակիցների ջանքերով: Քաղաքը մաքուր պահելու հանձնառությունը յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունն է:
|
|
10.03.25
Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհին իրականացվում են վերականգնման աշխատանքներ
|
Սևերսկի-Բուլվարային շրջանցիկ ճանապարհի ասֆալտածածկը ջրի հոսքի հետևանքով պատռվել է: Ներկա պահին ճանապարհը երկկողմանի փակ է, իրականացվում են վերականգնման աշխատանքներ: 1-2 օրում խնդրին ժամանակավոր լուծում կտրվի: Հետագայում ճանապարհը կհիմնանորոգվի: Ի դեպ, պոկված ասֆալտածածկը ի ցույց է դրել իրականացված թերի աշխատանքը: Տեղում պարզվել է, որ ասֆալտապատումն արվել է առանց խճապատման:
|
|
10.03.25
«Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից Գյումրիում իրականացվող աշխատանքի հաշվետվություն
|
Փետրվարի 24-ից մարտի 8-ը ընկած ժամանակահատվածում, «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից Գյումրիում իրականացվող ստերջացման աշխատանքների արդյունքում կլինիկա է տեղափոխվել 186 թափառող շուն: Ստերջացվել և պատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ - 136 շուն, Վերապատվաստվել է կատաղություն հիվանդության դեմ - 38 շուն, Քնեցվել է - 12 շուն, Որից Լեյշմանիոզ ախտորոշմամբ - 4 շուն Ժանտախտ ախտորոշմամբ - 4 շուն Կյանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ - 3 շուն Անկառավարելի ագրեսիա ախտորոշմամբ - 1 շուն: Աշխատանքները շարունակվում են:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |