Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գյումրի համայնքի «Սուրբ Մարիամ – մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
2024,Սեպտեմբեր 16 - Հոկտեմբեր 11
Հողամասերի հրապարակային սակարկություններ
2024,Սեպտեմբեր 11 - 2025,Սեպտեմբեր 11
Հողամասերի հրապարակային սակարկություններ
2024,Սեպտեմբեր 11 - 2025,Սեպտեմբեր 11
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2024,Սեպտեմբեր 11 - 18
Գյումրի համայնքի «Լիանա - մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
2024,Սեպտեմբեր 3 - 30
Գյումրի համայնքի «Էյլիթիա – մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դաստիարակի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին
2024,Սեպտեմբեր 2 - 27
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2024,Օգոստոս 23 - Սեպտեմբեր 25
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
2024,Օգոստոս 22 - Սեպտեմբեր 20
Հիմնանորոգման աշխատանքներ
2024,Հուլիս 30 - 2025,Հուլիս 30
Գյումրու համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության տրամադրելու մրցույթ
2024,Հուլիս 11 - 2025,Հուլիս 11
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ
2024,Հուլիս 8 - 2025,Հուլիս 8

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.09.24 Հայտարարություն
Գյումրի համայնքի ավագանին հավանություն է տվել քաղաքի համար նոր տոնածառ ձեռք բերելու հարցին: Նիստի ընթացքում քննարկվել են տոնածառի արտաքին տեսքին, ձեռք բերման պայմաններին առնչվող մանրամասներ:
Կարևորելով նաև հանրության կարծիքը՝ շահագրգիռ անձանց եւ կազմակերպություններին առաջարկում ենք ներկայացնել քաղաքի գլխավոր տոնածառի տեխնիկական բնութագրի վերաբերյալ իրենց նկատառումները։
Առաջարկները կարող եք ուղարկել մինչև սեպտեմբերի 15-ը՝ gyumri@gyumri.am էլեկտրոնային հասցեին:
12.09.24 Ոռոգման նոր ցանց է անցկացվել/անցկացվում Ղարիբջանյան, Ախուրյանի խճուղիներում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Բագրատունյաց օղակում, Կուրսկի այգում
Գյումրու համայնքապետարանի նախաձեռնությամբ «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի աշխատակիցների կողմից 2024 թվականի ընթացքում ոռոգման նոր ցանց է անցկացվել/անցկացվում Ղարիբջանյան, Ախուրյանի խճուղիներում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Բագրատունյաց օղակում, Կուրսկի այգում:
Ախուրյանի խճուղում, Շառլ Ազնավուրի հրապարակում, Բագրատունյաց օղակում դրանք գործում են, ընթացքի մեջ են Կուրսկի այգու և Ղարիբջանյան խճուղու ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները:
Շինաշխատանքներին զուգառեռ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ են իրականացվում նաև Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակում:
11.09.24 Բարեկարգման-ասֆալտապատման աշխատանքներ՝ Արագած 3-րդ թաղամասի 2-րդ շենքի բակում
Մեկնարկել են Արագած 3-րդ թաղամասի 2-րդ շենքի բակ տանող ճանապարհի բարեկարգման-ասֆալտապատման աշխատանքները
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ամիսներ առաջ բնակիչների հետ տեղում հանդիպում էր ունեցել, որի ժամանակ բնակիչները առանձնացրել էին մի շարք հարցեր ու խնդիրներ, այդ թվում նաև, շենքի բակ տանող ճանապարհի ասֆալտապատմանն առնչվող:
Համայնքի ղեկավարն իր խոսքում նշել էր. հնարավորության դեպքում այս տարի ձեռնամուխ կլինեն վերը նշված շենք տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին:
Այս պահին ընթացքի մեջ են հողային աշխատանքները:
10.09.24 Տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի առաջին նիստը
Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու հերթական յոթերորդ նստաշրջանի առաջին նիստը:Ավագանու նիստի օրակարգ ընդգրկված էր 41 հարց:Գյումրի համայնքի ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու, ավագանու քաղաքաշինության եվ հողօգտագործման հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի, ավագանու ֆինանսավարկային եվ տնտեսական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունները հաստատելու, 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 250 000 000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամը բյուջեի ֆոնդային մաս ուղղելու, համայնքային ենթակայության մի քանի ՀՈԱԿ-ների նվիրատվություն հատկացնելու, «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ... Մանրամասն
09.09.24 Գյումրեցի ծանրորդ Գրետա Վարդանյանը Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերում երեք անձնական ռեկորդ է սահմանել
Առաջին և երկրորդ մոտեցումներում բարձրացրել է 104կգ և 108կգ քաշ ունեցող ծանրաձող:
Երրորդ անգամ Գրետան մոտեցել է 114 կիլոգրամանոց ծանրաձողին և ուժերի գերլարումով գերազանց կատարել սեղմում վարժությունը։
Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերում գյումրեցի մարզիկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր նվաճումներ:
09.09.24 Նարինե Մանուկյանի անհատական ցուցահանդեսը` Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում
Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվել է ծննդով գյումրեցի, մասնագիտությամբ իրավաբան Մարինե Մանուկյանի անհատական ցուցահանդեսը։Ցուցահանդեսը կրում է «Լռության ձայն» խորագիրը:Ցուցահանդեսին ներկա է եղել և ողջույնի ու շնորհավորանքի իր խոսքը հղել Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը:Նկարչուհին իր խոսում շնորհակալություն է հայտնել Գյումրու համայնքապետարանին՝ ցուցահանդեսի կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար, ապա ընդգծել, որ այս ցուցահանդեսն իր համար անչափ կարևոր և սպասված է: Հարազատ քաղաքում ցուցահանդես ունենալու միտքը ծնվել է տարիներ առաջ, որն այսօր արդեն իրականություն է:Նկարչուհին Գյումրիից Երևան տեղափոխվել է 1988-ի աղետալի երկրաշարժից հետո:Ցուցահանդեսը ... Մանրամասն
09.09.24 «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողով՝ Երևանում
Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և ՀՀ ֆինանսների նախարարությունների համատեղ ջանքերով կազմակերպված «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» խորագրով համաժողովին:Լուսինե Սանոյանն իր խոսքում ներկայացրել է 2024 թվականի մասնակցային բյուջետավորման Գյումրու համայնքապետարանի հաջողված փորձը, խոսել բնակիչների կողմից ներկայացված ծրագրերի մասին, անդրադարձել մինչ այս իրականացված գործընթացներին, առաջիկա անելիքներին:Համաժողովին ներկա են եղել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Համայնքի ավագանու հերթական 7-րդ նստաշրջ. 1-ին նիստ
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 15․08․2024
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 26․07․2024
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 26․06․2024
Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստ 12.04.2024
Ավագանու թիվ 12 նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner