20.12.24
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն ընդունել է «Radisson Hotels Group»-ի Արևելյան Եվ րոպայի, Բալկանների, Միջին Ասիայի և Կովկասի զարգացման ավագ տնօրեն Մարիա Զնովային։
|
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն ընդունել է «Radisson Hotels Group»-ի Արևելյան Եվրոպայի, Բալկանների, Միջին Ասիայի և Կովկասի զարգացման ավագ տնօրեն Մարիա Զնովային։ Մտքեր են փոխանակվել Գյումրու զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և հետագա զարգացման հարցերի վերաբերյալ։ «Ջանք չեմ խնայելու՝ հիմնել ավելի կայուն և արդյունավետ կապեր»,-ասել է Սարիկ Մինասյանը՝ շեշտելով, որ տուրիզմի զարգացումն աշխատանքային գերակա ուղղություն է։
|
|
20.12.24
Սարիկ Մինասյանը հանդիպել է քաղաքացիների հետ
|
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Ապօրինի շինություններ և շինթույլտվություններ, աշխատատեղեր, դրամական աջակցություններ. այս և մի շարք այլ հարցեր բնակիչների կողմից ներկայացվել են համայնքի ղեկավարի ժամանկավոր պաշտոնակատարին: Բարձրացված հարցերի հետ կապված համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներին տվել են հանձնարարականներ։
|
|
19.12.24
Սարիկ Մինասյանն ընդունել է գյումրեցի չեմպիոններին
|
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն այսօր հյուրընկալել է Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, ԱԱ բրոնզե մեդալակիր, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին: Սարիկ Մինասյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել նրանց՝ անձնուրաց նվիրումի, Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու, Գյումրին աշխարհի քարտեզում ևս մեկ անգամ հաստատուն կետում պահելու համար: «Գյումրիում ավանդույթ է, որ մեր մարզիկները միշտ պետք է հաղթեն: Համայնքապետարանն էլ մշտապես կանգնած է ձեր կողքին ցանկացած հարցում»,- ասել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։
|
|
07.12.24
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ դեկտեմբերի 7-ին ծաղիկներ են դրել 1988թ․-ի աղետալի երկրաշաժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին
|
Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի մի խումբ ներկայացուցիչներ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ծաղիկներ են դրել 1988թ․-ի աղետալի երկրաշաժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
|
|
21.10.24
2023թ.-ից 2024թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրով Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել աղբարկղեր, նստարաններ և ծաղկամաններ.
|
Աղբարկղ ձուլվածքով -200 հատ Աղբարկղերը, նստարանները և ծաղկամանները ձեռք է բերվել 45% (կառավարություն) 55 % (համայնք) հարաբերակցությամբ: Աղբարկղերը, նստարանները և ծաղկամանները տեղադրվելու են քաղաքի տարբեր հատվածներում:
|
|
19.10.24
Համաքաղաքային ծառատունկ՝ Բարեկամության զբոսայգում
|
Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ Բարեկամության զբոսայգում իրականացվելու է համաքաղաքային ծառատունկ։ «ԷՅ Թի փի» բարեգործական հիմնադրամի կողմից Գյումրու համայնքապետարանին նվիրաբերված ծառերը և թփերը ևս համայնքապետարանը տրամադրում է Բարեկամության զբոսայգուն. ընդհանուր թվով՝ 50 հատ: Ծառատունկի շրջանակներում դրանք տնկվել են զբոսայգու տարածքում:
|
|
17.10.24
Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 2 տեսակի արգելապատնեշ
|
2023թ.-ից 2024թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրով Գյումրու համայնքապետարանը ձեռք է բերել 2 տեսակի արգելապատնեշ. Յուրաքանչյուրը՝ 100 գծամետր: Արգելապատնեշները ձեռք է բերվել 45% (կառավարություն) 55 % (համայնք) հարաբերակցությամբ: Արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ այս պահին իրականացվում են Շառլ Ազնավուրի հրապարակում: Արգելապատնեշով սահմանազատվում է Շառլ Ազնավուրի հրապարակի գետնանցումը: Արգելապատնեշների տեղադրման աշխատանքներն իրականացվում են կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |