Քաղաքացուց ստացել էինք ահազանգ, որ Աբովյան փողոցում ջուրը կուտակվել է, ջրահեռացման համակարգը չի ծառայում նպատակին:
Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անձամբ եղել է նշված վայրում, արձանագրել թերությունները:
Երկուշաբթի օրը համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պլանավորել է հանդիպել շինարարի հետ:
Սարիկ Մինասյանը վստահեցրել է, որ անորակ կատարված որևէ աշխատանք չի ընդունվի: