Սիրելի գյումրեցիներ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը Հայոց մեծ եղեռնի 110 ամյա տարելիցի կապակցությամբ` ապրիլի 24֊ ին ` 10։00֊ ին ներկա կգտնվի և կմասնակցի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվող պատարագին։ 11։00-ին Գյումրու համայնքի ղեկավարը կայցելի Հերհերի ձոր կամ ինչպես ժողովրդին է հայտնի` Ջարդի ձոր` հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին։