Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի՝ Վարսենիկ Գուրգենի Խաչատրյանի Գյումրի համայնքի ղեկավարին հասցեագրված 2026 թվականի հուլիսիի 28-ի №13344-26 թվագրմամբ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող (վկայական №18092020-08-0033) Մովսես Խորենացի փողոց 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքից №21 սոցիալական բնակարանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացներ՝ Վարսենիկ Գուրգենի Խաչատրյանին և Մարտունիկ Վազգենի Խաչատրյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ՝ Վարսենիկ Գուրգենի Խաչատրյանին և Մարտունիկ Վազգենի Խաչատրյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |