07.08.25
Գյումրեցի հրաձիգների տպավորիչ հաղթանակները Եվրոպայի առաջնությունում
|
Գյումրեցի հրաձիգների տպավորիչ հաղթանակները Եվրոպայի առաջնությունում2025 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը Ֆրանսիայում կայացած Եվրոպայի մեծահասակների հրաձգության առաջնությունում գյումրեցի մարզիկները մեծ հաջողություններ արձանագրեցին՝ հանդես գալով վազող թիրախ կարգում։Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը ցուցադրեցին բացառիկ արդյունքներ՝ նվաճելով առաջին տեղը, և հատկապես Մարգարյանը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ,ինչը մեծ հպարտություն է հայկական սպորտի համար։Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը, Գրիգորյան Արյուսակը երրորդ`ամրացնելով գյումրեցի հրաձիգների դիրքերը նաև կանանց թիմում։Այս նվաճումները վկայում են Հայաստանի հրաձգության սպորտի բարձր մակարդակի և մարզիչների արդյունավետ ...
Մանրամասն |
|
22.07.25
Հայտարարություն
|
Հարգելի բնակիչներ, Եթե ունեք Ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցներ, որոնք պիտանի չեն շահագործման եւ չեն օգտագործվում, ու դեռ չեք դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ հաշվառումից հանելու համար, խնդրում ենք դիմել Գյումրու քաղաքապետարանի՝ 4֊րդ և 13֊րդ սենյակներ՝ գույքահարկից առաջացած պարտավորությունները կարգավորելու նպատակով։ Ձեր արագ և պատասխանատու վերաբերմունքը կարևոր է քաղաքային կարգի պահպանության համար։
|
|
18.07.25
Գյումրիում լեգենդար մարզիչ Աշոտ Մխիթարյանի անունը հավերժացվեց հուշատախտակով և փողոցի անվանակոչմամբ
|
Այսօր Գյումրիում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ և ավագանու որոշմամբ, տեղի ունեցավ ծանրամարտի լեգենդար, վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հիշատակը հավերժացնող միջոցառում։ Նրա պատկերով հուշատախտակ տեղադրվեց այն շենքի պատին, որտեղ երկար տարիներ բնակվել է մարզիչը, իսկ Կիրովականյան փողոցը պաշտոնապես անվանակոչվեց Աշոտ Մխիթարյանի անունով։ Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետի առաջին և երկրորդ տեղակալները, քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, Գյումրու ավագանու անդամներ, ինչպես նաև մարզչի որդին՝ Ռուբեն Մխիթարյանը, ով շնորհակալական խոսքով հանդես եկավ `ընդգծելով հոր հիշատակը հավերժացնելու կարևորությունը ։
|
|
05.07.25
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շնորհավորական ուղերձը` ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ
|
Սիրելի' գյումրեցիներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։Սահմանադրությունը մեր պետականության հիմնաքարն է՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորն ու պաշտպանական վահանը։ Սա այն փաստաթուղթն է, որում ամփոփված է մեր ժողովրդի կամքը՝ ունենալու ազատ, անկախ և իրավական պետություն։Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու օրենքի ու քաղաքացիական գիտակցության դերը մեր առօրյա կյանքում։ Միայն միասնականությամբ, փոխադարձ հարգանքով ու Սահմանադրության պահանջների հետևողական կիրառմամբ կարող ենք կառուցել արդար ու կայուն երկիր։Թող այս տոնական օրը լինի վստահության, համերաշխության և մեր երկրի հանդեպ պատասխանատվության խորացման ...
Մանրամասն |
|
04.07.25
Հուլիսի 4-ին Գյումրիում նշվեց հայ թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը
|
Հուլիսի 4-ին Գյումրիում նշվեց հայ թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը։ Գյումրեցիներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին սիրված դերասանի հիշատակին՝ մասնակցելով մի շարք մշակութային միջոցառումների։Տոնական օրը սկսվեց հանդիսավոր արարողությամբ` Մկրտչյանի հուշարձանի մոտ, որտեղ դրվեցին ծաղիկներ։ Արվեստի, մշակույթի և համայնքային կառույցների ներկայացուցիչները` Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Գագիկ Մանուկյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի ամբողջ անձնակազմը, ինչպես նաև բազմաթիվ գյումրեցիներ՝ իրենց ներկայությամբ և հուզիչ խոսքերով, մեծարեցին Մեծ դերասանին։Այնուհետև անցկացվեցին մշակութային միջոցառումներ՝ ...
Մանրամասն |
|
11.06.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք․ հունիսի 12-ին` ժամը 12։00-13։00 -ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է Գյումրի քաղաքում գործող ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի /հասցեն՝ Անի թաղամասս, 11 փողոց, շենք 18/ շենքի տանիքին տեղադրված էլեկտրական շչակը։ Էլեկտրական շչակի գործարկումը պլանավորված և վերահսկելի Է։ Խուճապի և անհանգստության պատճառ չկա։
|
|
06.06.25
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրավիրում է բոլոր հաջողակ գործարարներին և բիզնեսմեններին՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից, համագործակցելու քաղաքի հետ՝ նպաստելու Գյումրիի զարգացմանը, տնտեսության վերելքին և համայնքի բարօրությանը։ «Անխոչընդոտ համագործակցություն» ասելով՝ համայնքապետարանը պարտավորվում է գործել ամենայն աջակցությամբ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, հնարավորության սահմաններում՝ հողահատկացումներ, շենքերի և տարածքների օգտագործման հարցերում աջակցություն, ինչպես նաև այլ կազմակերպչական աջակցություն։ Քայլենք միասին դեպի նորարար ու զարգացող Գյումրի
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |