Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Նորոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով սոցիալապես անապահով թվով 50 (հիսուն) քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Թվով 50 (հիսուն) անձանց որպես դրամական օգնություն հատկացնել 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ- գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |