2024 թվականի և 2025 թվականի ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և 2025 թվականի համաշխարհային համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 6-րդ ենթակետի «զ» պարբերության, 8-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. 2024 թվականի և 2025 թվականի ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և 2025 թվականի համաշխարհային համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 1) 2024 թվականների ընթացքում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոն դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 34 140 000 (երեսունչորս միլիոն մեկ հարյուր քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն N1 հավելվածի: 2) 2025 թվականների ընթացքում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 8 925 000 (ութ միլիոն ինը հարյուր քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն N 2 հավելվածի: 3) 2025 թվականի համաշխարհային համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի հավաքական թիմերի դարձած և մրցանակային տեղերի արժանացած մարզիկներին և նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգևներ՝ 3 800 000 (երեք միլիոն ութ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ համաձայն N3 հավելվածի: 2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ–գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |