Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոց 5/5 հասցեին կից 68,71 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին» N 76-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․ 1) Որոշման 1-ին կետում «բնակելի» բառը փոխարինել «հասարակական» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |