Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 36
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԴԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԿՐՏԻՉ ԱՐՏԱՇԵՍԻ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՑ ՄԻՆՉԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍԸ ՆԵՐԱՌՅԱԼ ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մկրտիչ Արտաշեսի Փահլևանյանը դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «ԳԱԶ 31105» (GAZ 3105) մակնիշի, 04 SO 045 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցի (այսուհետ՝ տրանսպորտային միջոց) գույքահարկի 2014 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով: Տրանսպորտային միջոցը, որը սեփականության իրավունքով պատկանում է Մկրտիչ Արտաշեսի Փահլևանյանին, 2013 թվականի փետրվարի 09-ին վթարի է ենթարկվել, որի պատճառով դարձել է շահագործման համար ոչ պիտանի և ենթակա է հաշվառումից հանման խոտանման պատճառով (հիմք՝ դատական վճիռ ԵԱՔԴ 1810/02/13, որոշում քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին, եզրակացություն և արձանագրություններ՝ կազմված 2013 թվականի փետրվարի 12-ին): Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավորապես հանվել է 2014 թվականի հունվարի 14-ից և մինչ օրս համարվում է ժամանակավոր հաշվառումից հանված (հիմք՝ տրանսպորտային միջոցը պետական հաշվառումից ժամանակավոր հանված լինելու մասին N7/7 14/17060-24 և N 642111 տեղեկանքները, տրված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ՝ Մովսեսյանի կողմից): Նկատի ունենալով վերոգրյալը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Մկրտիչ Արտաշեսի Փահլևանյանի (հաշվառված՝ քաղաք Գյումրի Մատնիշյան փողոց 157 տուն հասցեում, նույնականացման քարտ 001712421, տրված՝ 2015 թվականի մարտ 15-ին, ոստիկանության 016-ի կողմից, սոցիալական ապահովության քարտ 3708620488) դիմումը (համանքապետարանում մուտքագրված 2024թվականի փետրվարի 09-ին N2623 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1.Սահմանել արտոնություն Մկրտիչ Արտաշեսի Փահլևանանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի գույքահարկի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ 2014 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի մայր գումարների և տույժերի վճարումների նկատմամբ՝ ազատելով գույքահարկի ընդամենը 282.000 (երկու հարյուր ութսուներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից, որից մայր գումարը 2014 թվականի հունվար ամսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար կազմում է 136.440 (մեկ հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 59.262 (հիսունինը հազար երկու հարյուր վաթսուներկու)ՀՀ դրամ, 2021 թվականի հունվար ամսից մինչև 2024 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ ընկած ժամանակաշրջանի համար մայր գումարը կազմում է 73.125 (յոթանասուներեք հազար հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժը՝ 13.173(տասներեք հազար հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, ընդամենը մայր գումարը կազմում է 209.565 (երկու հարյուր ինը հազար հինգ հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ տույժը՝ 72.435 (յոթանասուներկու հազար չորս հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մկրտիչ Արտաշեսի Փահլևանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(9.69 Մբ) Առդիր
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner