Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և հինգ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2025 հոկտեմբերի 03-ին N 15210, N 15192, N 15208, N 15193 և N 15189 թվագրություններով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ընթացիկ վերանորոգման համար շիննյութերի ձեռքբերման նպատակով որպես նվիրատվություն հատկացնել 1 928 250 (մեկ միլիոն ինը հարյուր քսանութ հազար երկու հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետությանդրամ՝ համաձայն հավելվածի: 2.ՀանձնարարելԳյումրու համայնքապետարանիաշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի 8/1/1 գործառական (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգմանհոդվածից`օրենքով սահմանված կարգով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպությունների տնօրեններին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |