| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և հինգ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գրություններն՝ ուղղված համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2025 հոկտեմբերի 01-ին N 15023, հոկտեմբերի 10-ին N 15661, հոկտեմբերի 13-ին N 15768, հոկտեմբերի 24-ին N 16452 և հոկտեմբերի23-ին N 16361, հոկտեմբերի 28-ին N 16585 հոկտեմբերի 29-ին N 16702 թվագրություններով).Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանին որոշում է.1.Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ընթացիկ վերանորոգման, գույքի ձեռքբերման, լուսավորության համար լեդ լամպերի և ջեռուցման համար նյութերի գնման նպատակով, որպես նվիրատվություն հատկացնել 3 121 200 (երեք միլիոն մեկ հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետությանդրամ՝ համաձայն հավելվածի:
 2.ՀանձնարարելԳյումրու համայնքապետարանիաշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման1-ին կետում նշված գումարների հատկացումը կատարելՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի 8/1/1 և 8/2/3 գործառական(4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»տնտեսագիտական դասակարգմանհոդվածից`օրենքով սահմանված կարգով՝ համաձայն հավելվածի:
 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպություններիտնօրեններինպատշաճիրազեկելուօրվան հաջորդող օրվանից:
 |