Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 48-րդ, 49-րդ կետերով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրավոր առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդգար Բաղդասարյանի թեկնածությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Բաղդասարյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |