Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով 2026 թվականի նոյեմբերի 4-ին «ԱՐՄ ԳՐԻՆ ՎՈՐԼԴ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Գյումրու համայնքապետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ընկերության տնօրեն Լաերտ Գևորգյանի գրությունները (մուտքագրված համայնքապետարանում 2026 թվականի սեպտեմբերի 30-ին՝ N 17427, և նոյեմբերի 13-ին՝ N 20848 թվագրումներով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ նախնական համաձայնություն «ԱՐՄ ԳՐԻՆ ՎՈՐԼԴ Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Գյումրի համայնքի Բուլվարային թաղամասի և աղբավայրի միջև ընկած հատվածում թափոնների համալիր կառավարման, տեսակավորման, վերամշակման և սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման ծրագրի իրականացման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |