Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, նկատի ունենալով, որ հավելվածում նշված հողամասերը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չեն օտարել աճուրդով, հիմք ընդունելով քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի կողմից տրված եզրակացությունները և սույն որոշման հավելվածներում նշված դիմումատուների կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված դիմումները` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ հողամասերը տվյալ հողամասերի կադաստրային արժեքով, համաձայն N 1 հավելվածի:
2. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի պահպանման ու սպասարկման համար փաստացի զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել անշարժ գույքերի սեփականատերերին՝ տվյալ հողամասերի կադաստրային արժեքով, համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հավելվածներում նշված դիմումատուներին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |