Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին» N 58-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը. 1) որոշման 1-ին կետում «12:00» թիվը փոխարինել «16:00» թվով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |