Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարքի N 31 հասցեի բնակելի տունը ժառանգության իրավունքով պատկանում է քաղաքաց Տաթևիկ Սերգեյի Պապիկյանին (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված 21.11.2024թ. N 9144): Քաղաքացի Տաթևիկ Սերգեյի Պապիկյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին` ժառանգության իրավունքով իրեն պատկանող Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարքի N 31 հասցեի բնակելի տան պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 48,8 (քառասունութ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով: Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հնարավոր չէ օտարել աճուրդով, որպես առանձին գույքային միավոր, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մասով, 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասով և հիմք ընդունելով քաղաքացի Տաթևիկ Սերգեյի Պապիկյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2025 թվականի փետրվարի 07-ին N 1705 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Տաթևիկ Սերգեյի Պապիկյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել ժառանգության իրավունքով իրեն պատկանող Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարքի N 31 հասցեի բնակելի տան պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 48,8 (քառասունութ ամբողջ ութ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով համայնքապատկան, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 6834 (վեց հազար ութ հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 333499 (երեք հարյուր երեսուներեք հազար չորս հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Տաթևիկ Սերգեյի Պապիկյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |