Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին>> N 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբի թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ (այսուհետ` մրցույթ) 2023 թվականի օգոստոսի 29-ին ժամը 11:00-ին ՝ համաձայն NN 1, 2 հավելվածների:
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին.
1) օրենքով սահմանված կարգով՝
ա. կազմակերպել և իրականացնել մրցույթի նախապատրաստական աշխատանքները,
բ. սահմանված կարգի համաձայն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի վերաբերյալ հայտարարությունների հրապարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: