Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 4-րդ և 25-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականին նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված կարգերի դրույթներով և հաշվի առնելով հանրային բաց լսման և քննարկման արդյունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է՝  1. Տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Գյումրի համայնքի Շիրակացի փողոց N162 հասցեի պատմամշակութային շենքի վերականգնում և վերանորոգում» (այսուհետ՝ ծրագիր) սուբվենցիոն հայտին՝ համաձայն հավելվածի։  2. Սահմանել, որ 1) ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 400 000 000 (չորս հարյուր միլիոն ) Հայաստանի Հանրապետության դրամ(100%), որից՝240 000 000 (երկու հարյուր քառասուն միլիոն ) Հայաստանի Հանրապետության դրամ(60%) համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեի 6/6/1 գործառնական դասակարգման (5113) «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» (5134) տնտեսագիտական դասակարգման հոդվածներից, 2) ծրագրի իրականացման հետ առնչվող այլ փաստաթղթերի ստորագրումը, դրանցից բխող գործառույթների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարը։  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։  |