Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ԽՃՈՒՂԻ N 10/3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՇԻՐԱԿ-4 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի N 10/3 հասցեի 1602.1 (մեկ հազար վեց հարյուր երկու ամբողջ մեկ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ համաձայն Շիրակի մարզի Գյումրի քաղաքի էլեկտրոնային կադաստրային քարտեզի, հանդիսանում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության պահեստարանների հողեր գործառնական նշանակության հողամաս: Նշված հողամասը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն գրանցելու նպատակով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 22-ի N 124-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման հատակագիծը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Փոփոխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի N 10/3 հասցեի 1602.1 (մեկ հազար վեց հարյուր երկու ամբողջ մեկ տասնորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը, այն համապատասխանեցնել Շիրակ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.13 Կբ) Հիմնավորում
(177.34 Կբ) Կից նյութ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner