Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 131
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ռ․ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ 1779,48 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերությունով, 25-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի օգոստոսի 29-ի N 01/11․1/13213-2024 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռ․ Դանիելյան փողոցի հարևանությամբ 1779,48 (մեկ հազար յոթ հարյուր յոթանասունինը ամբողջ քառասունութ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողեր գործառնական նշանակությունից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետին և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին` օրենքով սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունը արտացոլել Գյումրի համայնքը (Գյումրի քաղաքը)ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.21 Կբ) հիմնավորում
(475.87 Կբ) գրություն
(1.62 Մբ) հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner