Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով «ՖՈՒԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գնահատման հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Գյումրի քաղաքի Արագած 1-ին թաղամաս N 2/1 հասցեի անշարժ գույքն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գին սահմանելու մասին» N 141-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` 1) որոշման 2-րդ կետի 100000000 (մեկ հարյուր միլիոն) թիվը և բառերը փոխարինել 94973000 (ինսունչորս միլիոն ինը հաարյուր յոթանասուներեք հազար) թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |