Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով ազատամարտիկ Մարտուն Պետրոսյանի մատուցած ծառայությունը Արցախի ազատագրման գործում և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Հավերժ Հիշատակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Պետրոսյանի 2025 թվականի հոկտեմբերի 08-ի զեկուցագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. 1992-1994 թվականների առաջին արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Մարտուն Պետրոսյանի գերեզմանի կառուցման համար համայնքի բյուջեից հատկացնել 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի գործառական (8/2/7) «Շենքերի և շինությունների շինարարություն» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:
3. Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |