Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան>> ծրագիրը, ինչպես նաև <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի կողմից իրականացվող Համաշխարհային բանկի աջակցությամբ ֆինանասավորվող <<Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման >> վարկային ծրագրի (այսուհետ Ծրագիր) շրջանակներում <<Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության ընդգրկված լինելը, որի արդյունքում ուսումնական հաստատությանը տրամադրվել է դրամաշնորհ՝ նոր նախակրթարանների ստեղծման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի՝ ծրագրին մասնակցության պարտադիր ներդրման պահանջը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետի <<ա>> պարբերությամբ, 18-րդ հոդվածի 42 կետով, և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված <<Գյումրու թիվ 6 հիմնական>> պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրեն` Ա.Ղուկասյանի (համայնքապետարանում մուտքագրված 2025 թվականի մայիսի 14-ին N6064 թվագրմամբ )՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Կազմակերպությանը (այսուհետ կազմակերպություն) որպես նվիրատվություն հատկացնել 350000(երեք հարյուր հիսուն հազար)Հայաստանի Հանրապետության դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի կողմից Ծրագրին մասնակցության պարտադիր ներդրում կատարելու նպատակով:
2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրեն Ա.Ղուկասյանին պատշաճ կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից : |