Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 373
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՆՈՒՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 5/5 ՀԱՍՑԵԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄՈՒՏՔԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԵՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի N 5/5 հասցեի վերականգման կենտրոնի 800,0 (ութ հարյուր) քառակուսի մետր մակերեսով հողամասն անհատույց օգտագործման է տրամադրված Հայաստանի Հանրապետությանը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 14112018-08-0031 վկայական)։ Վերականգման կենտրոնը վերակառուցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի կողմից հաստատված նախագծի և տրամադրված շինարարության թույլտվության համաձայն։ Վերակառուցումից հետո վերականգման կենտրոնի մուտքի աստիճանները և թեքահարթակը փաստացի կառուցվել են համայնքապատկան հողամասի վրա։ Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով վերականգման կենտրոնի մուտքի աստիճանների և թեքահարթակի պարտադիր անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի N 5/5 հասցեի վերականգման կենտրոնի մուտքի աստիճանների և թեքահարթակի կառուցապատման ու սպասարկման համար փաստացի զբաղեցված 68,17 (վաթսունութ ամբողջ տասնյոթ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքապատկան հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրապետությանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(7.07 Մբ) Կից
(20.77 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner