Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի N 6/11 հասցեի 300,0 (երեք հարյուր) քառակուսի մետր մակերեսով հողամասով սպասարկման օբյեկտն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացիներ Պայքար Խորենի Վալեսյանին, Նազելի Ավետիսի Կամսարյանին, Պարգև Խորենի Վալեսյանին և Անուշ Գառնիկի Պետրոսյանին (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 01062023-08-0010 վկայական):
Քաղաքացի Պայքար Խորենի Վալեսյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 04072024-08-0032 վկայական) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարո Հալաբյան փողոցի N 12/6 հասցեի 42,31 (քառասուներկու ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրենց օտարելու խնդրանքով:
Նկատի ունենալով, որ հողամասը որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Պայքար Խորենի Վալեսյանի դիմումը (մուտքագրված համայնքապետարանում 2023 թվականի հունիսի 06-ին N 11266 թվագրմամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացիներ Պայքար Խորենի Վալեսյանին, Նազելի Ավետիսի Կամսարյանին, Պարգև Խորենի Վալեսյանին և Անուշ Գառնիկի Պետրոսյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի N 6/11 հասցեի 300,0 (երեք հարյուր) քառակուսի մետր մակերեսով հողամասով սպասարկման օբյեկտին հարակից, Կարո Հալաբյան փողոցի N 12/6 հասցեի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատումից ազատ, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 42,31 (քառասուներկու ամբողջ երեսունմեկ հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը՝ սպասարկման օբյեկտի ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել տվյալ հողամասի կադաստրային արժեքով, որը հողամասի օտարման պահին կազմում է 2888 (երկու հազար ութ հարյուր ութսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ` 1.0 (մեկ) քառակուսի մետրի դիմաց, ընդամենը` 122191 (մեկ հարյուր քսաներկու հազար մեկ հարյուր իննսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Պայքար Խորենի Վալեսյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: