
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
04 օգոստոսի 2025 թվականի N 25/7
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025-2029 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը
2025 թվականի օգոստոսի 4-ին ժամը 15։00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Քննարկման հարցը՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025-2029 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը»
Զեկուցող՝ Մ․Հարությունյան
Քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող շահագրգիռ անձիք (ֆիզիկական, իրավաբանական) իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ուղարկել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ gyumri@gyumri.am կամ հանձնել հանրային քննարկման քարտուղարին սույն հրավերի հրապարակման պահից սկսած 10 օրվա ընթացքում, անկախ քննարկմանը ներկա գտնվելու հանգամանքից: Քննարկման մասնակիցները իրենց առարկություններն ու առաջարկությունները գրավոր տեսքով կարող են ներկայացնել քննարկման քարտուղարին նաև հանրային քննարկման ավարտից հետո 5 օրվա ընթացքում:
Սույն հրավերին կցվում է՝ ծրագիրը:
Կից փաստաթղթեր
 |
(1.35 Մբ)
առդիր |