Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 17
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂԱՆԴԻԼՅԱՆ ՓՈՂՈՑ N 5/4 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Աղայանի գրությունը (մուտքագրված համայնքապետարանում 2025 թվականի հունիսի 06-ին N 7439 թվագրմամբ)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14042021-08-0032) Ղանդիլյան փողոց N 5/4 հասցեի 3617,49 (երեք հազար վեց հարյուր տասնյոթ ամբողջ քառասունինը հարյուրերորդական) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0,834831 (զրո ամբողջ ութ հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր երեսունմեկ միլիոներորդական) հեկտար մակերեսով հողամասը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման տրամադրել «Գյումրու Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը, ընկերության գործունեության կազմակերպման նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գյումրու Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.69 Մբ) Կից նյութ
(18.53 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner