ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴ ԲԱՂ 4 ԹԱՂԱՄԱՍ 6 ՇԵՆՔ № 34 ՀԱՍՑԵԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐԹՈՒՐ ԱՇՈՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԿԻՄԱ ՍԱՐԳՍԻ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐԵՎ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԱԼԵՔՍԻՍ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԱԼԵՆ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ՇԱՆԹ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԲԵԼ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԱԳԱՊԻ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԵՎԱ ԱՐԹՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով քաղաքացի Արթուր Աշոտի Սահակյանի Գյումրի համայնքի ղեկավարին հասցեագրված 2025 թվականի մայիսի 26-ի № 6742-25 թվագրմամբ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող (վկայական 1146264) Վարդ բաղ 4 թաղամաս 6 շենք № 34 հասցեի սոցիալական բնակարանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացիներ՝ Արթուր Աշոտի Սահակյանին, Կիմա Սարգսի Ասատրյանին, Արև Արթուրի Սահակյանին, Ալեքսիս Արթուրի Սահակյանին, Ալեն Արթուրի Սահակյանին, Շանթ Արթուրի Սահակյանին, Բել Արթուրի Սահակյանին, Ագապի Արթուրի Սահակյանին, Եվա Արթուրի Սահակյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացիներ՝ Արթուր Աշոտի Սահակյանին, Կիմա Սարգսի Ասատրյանին, Արև Արթուրի Սահակյանին, Ալեքսիս Արթուրի Սահակյանին, Ալեն Արթուրի Սահակյանին, Շանթ Արթուրի Սահակյանին, Բել Արթուրի Սահակյանին, Ագապի Արթուրի Սահակյանին, Եվա Արթուրի Սահակյանին պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից: |