Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով«Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» և«Տ.Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններիտնօրեններիգրությունները՝ ուղղված Գյումրի համայնքի ղեկավարին(Գյումրու համայնքապետարան մուտքագրված` 2025 թվականիօգոստոսի04-ինN 13068 և սեպտեմբերի 05-ինN 13196թվագրումներով)՝.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրի համայնքի ավագանինորոշում է. 1.«Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը,որպես նվիրատվությունհատկացնել6 600 /վեց հազար վեց հարյուր/ եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ հիմք ընդունելով փոխանցման պահին Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքը՝վազող թիրախ մարզաձևերի, Եվրոպայի առաջնությանը մանակցելու համար՝ Streyr Chellenger RT -4,5mm տիպի 2/երկու/ հրացանի ձեռքբերմաննպատակով: 2. «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել450 000(չորս հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ ջեռուցման համար վառարանների, շախմատի խաղաքարերի և ժամացույցերի ձեռքբերման նպատակով: 3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզիԳյումրուհամայնքապետարանիաշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին սույն որոշման1-ին և 2-րդ կետերում նշված գումարների հատկացումը կատարել Հայաստանի ՀանրապետությանՇիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման(4819)«Նվիրատվություններայլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին»տնտեսագիտական դասակարգմանհոդվածից՝օրենքով սահմանված կարգով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է որոշման 1-ին և 2-րդ կետերում նշվածհամայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններինպատշաճիրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |