|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, +374 312 3-2606, gyumri@gyumri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հոկտեմբերի 2025 թվականի N 116-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, հիմք ընդունելով Գյումրիի «Կենտրոնական գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Քրիստինե Սահակյանի՝ Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված զեկուցագիրը (մուտքագրված համայնքապետարանում 2025 թվականի հոկտեմբերի 03-ին, թիվ 15184-2025 թվագրմամբ), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Կազմակերպության տնօրենին՝ ողջամիտ ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը առընթեր իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում կատարելու խնդրանքով:
3. Հանձնարարել Կազմակերպության տնօրենին՝ Հովհաննես Հովհաննիսյանի անվան նախկին մասնաճյուղի թվով 6 աշխատողներին տեղափոխել Կազմակերպության մյուս գործող գրադարան-մասնաճյուղեր՝ ըստ աշխատողների թվաքանակի ծանրաբեռնվածության։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -26 ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՎԵՏԻՍ ԱՆԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՔՆԱՐԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԱԼՅԱ ԲԵԳԶԱԴՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԵՅԲՈՒՏՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԶԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՎԱՀԵ ՄՈՍՈՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(43.91 Կբ)
Հավելված |
 |
(3.37 Մբ)
Առդիր |
 |
(19.29 Կբ)
Նախագիծ-հիմնավորում |
 |
(44.47 Կբ)
Հավելված 116 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|