Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 410
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր
 

Զեկ. ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գյումրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՆՀԱՅԱՍՏԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐՇԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 4 ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06–ի N-119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արշակ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրենի գրությունը՝ ողղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված 2025 թվականի սեպտեմբերի 02-ին N 12871 թվագրությամբ), և համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լ. Թովմասյանի զեկուցագիրը՝ ողղված Գյումրի համայնքի ղեկավարին (Գյումրու համայնքապետարան մուտքագրված 2025 թվականի սեպտեմբերի 03-ին Զ/1372-2025 թվագրությամբ)` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել 760 000 /յոթ հարյուր վաթսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ կազմակերպությանը կից գործող «Մանսուրյան աշակերտական կամերային նվագախմբի» համար թվով 4 նոր թավջութակների ձեռքբերման նպատակով։

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքի 2025 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում կազմակերպության տնօրենին պատշաճ իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Վարդանանց հր. 1
+374 312 3-2606
gyumri@gyumri.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner