Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 12-ի 1) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ սահմանելու մասին» N 82-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 6-րդ սյունակի «2 900 000» թիվը փոխարինել «21 100 000» թվով.
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի 1) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող հանրային բնակելի ֆոնդի տների պահպանման ու սպասարկման համար զբաղեցված հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 179-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ սյունակի 72062 թիվը փոխարինել 395852 թվով և 6-րդ սյունակի «(հին)» բառը փոխարինել «(նոր)» բառով:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 10-ի 1) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքին պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» N 102-Ա որոշման 2-րդ հավելվածի 5-րդ կետի 8-րդ սյունակի 95834 թիվը փոխարինել 49354 թվով:
4. Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |