Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 171-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 48-րդ, 49-րդ կետերով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ավագանու «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նախագահի տեղակալի՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ Նարինե Մեսրոպյանի թեկնածությունը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Մեսրոպյանին պատշաճ իրազեկմելու օրվան հաջորդող օրվանից: |