Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի3-րդկետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Գյումրի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 282-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 283-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1) որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի, 2) որոշման 2-րդ կետով հաստատված N 25 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի: 3) որոշման 3-րդ կետով հաստատված ա. N 37 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի: բ. N 54 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 4 հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից: |