Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ‹‹Շիրակ›› համատիրության նախագահն (այսուհետ՝ նախագահ) դիմել Է Գյումրի համայնքի ղեկավարին՝ իրենց համատիրության կողմից սպասարկվող Իսահակյան փողոցի 9-րդ շենքի տանիքի վերանորոգման համար սուբսիդիա ստանալու խնդրանքով: Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 06-ի N 119-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունով և հիմք ընդունելով նախագահ Թ. Ասատրյանի Գյումրի համայնքի ղեկավարին ուղղված գրությունները (Գյումրու համայնքապետարանում մուտքագրված` 2025 թվականի հոկտեմբերի 31-ին N16842 թվագրությունով)՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ‹‹Շիրակ›› համատիրությանը հատկացնել սուբսիդիա՝ 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով՝ իրենց կողմից սպասարկվող Իսահակյան փողոցի 9-րդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: 
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2025 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (4521) «Սուբսիդիաներ ոչ պետական, ոչ ֆինանսական կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից Հայաստանի Հանրապետության դրամ՝ օրենքով սահմանված կարգով: 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:  |